

Արդեն երկու օր է՝ «Արևիք» ազգային պարկում այրվում է բուսածածկույթը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը,՝ «Արևիք» ազգային պարկի տարածքում ծուխը նկատվել է սեպտեմբերի 15-ին:
«Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 07։25-ին, «Արևիք» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Արևիք» ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 30 հա բուսածածկույթ։
Ժամը 11։00-ի դրությամբ նույն տարածքում այրվում է մոտ 7 հա բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Արևիք» ազգային պարկի 20 աշխատակից և N զորամասի 23 զինծառայող»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Սեպտեմբեր 16, 2021 at 13:42