2020թ-ին աշխարհում ռեկորդային թվով բնապահպաններ են սպանվել. Global Witness

2020թ-ին աշխարհում ռեկորդային թվով բնապահպաններ են սպանվել. Global Witness

2020թ. բնապահպան ակտիվիստների համար ամենամահաբերն էր: Ըստ Global Witness միջազգային հասարակական կազմակերպության զեկույցի՝ անցյալ տարի աշխարհում ռեկորդային թվով՝ 227 բնապահպան է սպանվել, ինչը 25-ով ավելի է, քան մեկ տարի առաջ, հայտնում է www.eadaily.com կայքը:

Բնապահպանների սպանությունների գրեթե մեկ երրորդը կապված է անտառահատումների, օգտակար հանածոների արդյունահանման, հիդրոէլեկտրակայանների կառուցման, խոշոր ագրոբիզնեսի դեմ ուղղված բողոքների հետ:

Սպանությունների գրեթե երեք քառորդը տեղի է ունեցել Լատինական Ամերիկայում: Առաջին տեղում, ինչպես անցյալ տարի, Կոլումբիան է, որտեղ սպանվել է 65 բնապահպան: Մեքսիկայում սպանվել է 30 բնապահպան, Բրազիլիայում՝ 20, Հոնդուրասում՝ 17: Զեկույցում նշված է, որ այդ թիվը իրականում կարող է նույնիսկ ավելին լինել: Դժվար է ճշգրիտ գնահատել բազմաթիվ վայրերում լրագրողների աշխատանքի սահմանափակումների պատճառով:

«Բնապահպանները, ովքեր ձեռնոց նետեցին հզոր շահերին, ծանր գին վճարեցին: Նրանք կորցրեցին իրենց ազատությունը, ապրուստի միջոցը և նույնիսկ սեփական կյանքը: Մինչև կառավարությունները չսկսեն լրջորեն վերաբերվել բնապահպան ակտիվիստների պաշտպանությանը, իսկ բիզնեսը շարունակի մարդկանց և մոլորակը սեփական շահից վեր դասել, կլիմայի ոչնչացումն ու սպանությունները կշարունակվեն», - նշված է Global Witness-ի զեկույցում:  

Սեպտեմբեր 14, 2021 at 13:03

SOS

Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր