

Ապրիլի 22-ին Հայաստանում տոնում են Երկրի օրը, որի առթիվ Երևանի բուսաբանական այգում կազմակերպվել է «Երկրի օրը» բնասիրական փառատոնը: Փառատոնը նախաձեռնել են Երևանի բուսաբանական այգին Պատանեկության ստեղծագործական կենտրոնի հետ համատեղ՝ «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակներում:
Օրվա ընթացքում նախատեսվում են մոլորակի և բնության պահպանության թեմաներով բանախոսություններ ու զրույցներ, ցուցահանդեսներ ու վարպետության դասեր: Մասնավորապես նախատեսվում է թափոնների վերամշակման, հին իրերի վերօգտագործման, դրանցից նոր իրեր ստանալու հմտություններ փոխանցել փառատոնի մասնակիցներին: Այգու հյուրերը հնարավորություն կստանան նաև մասնակցել այգու խնամքին, բազմաբնույթ խաղերի, ծանոթանալ այգում գործող էկոակումբի աշխատանքներին:
Ապրիլ 22, 2022 at 16:59
