Գործադիրը թույլատրեց Սևանա լճից 300 տոննա սիգ որսալ

Գործադիրը թույլատրեց Սևանա լճից 300 տոննա սիգ որսալ

Գործադիրը որոշեց 2022թ-ին թույլատրել Սևանա լճից 300 տոննա սիգի որսը: Որոշումն ընդունվեց մարտի 31-ի նիստի ընթացքում: Ձկան թույլատրելի քաշը պետք է լինի 400 գրամ:

Սահմանված պահանջների համաձայն՝ սիգի որսը կիրականացվի Սևանա լճի ամբողջ տարածքով՝ ափից առնվազն 500 մ հեռավորության վրա, դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):

Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր):

Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը: Նախաձվադրային-ձվադրման ժամանակահատված է սահմանվել նոյեմբերի 15-ից հունվարի 20-ը:

Ապրիլ 05, 2022 at 10:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր