Ապրիլի 1-ին նշվում է Թռչունների միջազգային օրը

Ապրիլի 1-ին նշվում է Թռչունների միջազգային օրը
Աշխարհում ապրիլի 1-ին նշվում է Թռչունների միջազգային օրը, որի նպատակն է թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանումը:
 
Այս բնապահպանական տոնը սկսել է նշվել 1984թ-ից՝ ԱՄՆ-ում, այնուհետև տարածվել է ամբողջ աշխարհով: Ներկայում շատ երկրներում այն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և կենսոլորտը» կենսաբանական ծրագրի շրջանակներում: Իսկ 1906թ-ի ապրիլի 1-ին ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին» միջազգային կոնվենցիան: 
 
Թռչունների դերը բնության մեջ շատ մեծ է: Նրանք կանաչ տարածքների սանիտարներն են, մաքրում են կրծողներից և միջատներից: Սակայն բազմազանությունը կարիք ունի պահպանման: Համաշխարհային ֆաունայի շուրջ 10 հազար տեսակի թռչուններից ավելի քան 1200 տեսակ կամ մեր մոլորակի թռչունների յուրաքանչյուր ութերորդ տեսակը ներառված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:
 
Հայաստանում շատ թռչնատեսակներ գտնվում են անհետացման եզրին, վերջին հրապարակված Կարմիր գրքում ներառված է 96 տեսակ: Թռչունների անհետացման հիմնական պատճառներն են որսագողությունը, կերային բազայից զրկելը, անտառային տարածքների սակավությունը, ջրային միջավայրի անկանոն օգտագործումը, որոշ արհեստական լճերի չորացումը, Սևանա լճի ոչ կայուն էկոլոգիական վիճակը, ուրբանիզացիան, շրջակա միջավայրի աղտոտվածությունը: 
 

Ապրիլ 01, 2022 at 16:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր