

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների ընթացքում Արագածոտնի և Արմավիրի մարզերում արձանագրվել են ապօրինի որսի 3 դեպք, առգրավվել է հայտնաբերված ԻԺ-43, ՄՌ-43, ՄՌ-27 տեսակի հարթափող որսորդական հրացաններն ու որսված տափաստանային արտույտ տեսակի 24 հատ թռչունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Միևնույն ժամանակ Լոռու մարզում հայտնաբերվել է 4 խմ վառելափայտ ապօրինի տեղափոխող «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենա՝ առանց համապատասխան փաստաթղթերի։ Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Իրականացվում են վարչական վարույթներ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Մարտ 10, 2022 at 15:26