«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հայտնաբերված կրակված փամփուշտը գրեթե 10 տարվա վաղեմություն ունի: Այս մասին «ԷկոԼուրին» հայտնեց Խոսրովի անտառում օրերս կազմակերպված արշավախմբի մասնակից Օլեգ Շերբակովը: «Փորձագետներն ինձ ասացին, որ փամփուշտը ոչ պակաս, քան 10 տարվա է: Հիմա արգելոցում ամեն ինչ խստացել է, ու ըստ փորձագետների՝ դժվար է նոր փամփուշտներ գտնել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Օլեգ Շերբակովը փամփուշտի լուսանկարը հրապարակել էր Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում, ինչը մեծ աղմուկ ու բնապահպանների զայրույթն էր առաջացրել: Մտահոգությունը, որ արգելոցում հնարավոր է որս իրականացնել, անտարբեր չէր թողել հանրությանը:
Փետրվար 22, 2022 at 15:20