222 հազար 500 եվրո «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին ու «Արփա» պահպանվող լանդշաֆտին՝ CNF-ի կողմից

222 հազար 500 եվրո «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին ու «Արփա» պահպանվող լանդշաֆտին՝ CNF-ի կողմից
Կովկասի բնության հիմնադրամը (CNF) 2022 տարվա առաջին գումարային փոխանցումներն է կատարել երկու պահպանվող տարածքների՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և Վայոց ձորում գտնվող համայնքային «Արփա» պահպանվող լանդշաֆտին։ Այս մասին տեղեկացնում է Կովկասի բնության հիմնադրամը:
 
Ընդհանուր առմամբ՝ փոխանցումը կազմել է 222 հազար 500 եվրո, որից 142 հազար 500 եվրոն հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, իսկ 80 հազար եվրոն՝ «Արփա» պահպանվող լանդշաֆտին։

Հատկացված գումարներով պահպանվող տարածքներում ֆինանսավորվում են կառույցների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերը, տրվում են աշխատակիցների աշխատավարձերը, վճարվում կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվում ծախսեր, որոնք կբարձրացնեն տարածքների պահպանության մակարդակը։
 
Լուսանկարը՝ Կովկասի բնության հիմնադրամի

Փետրվար 22, 2022 at 14:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր