WWF Հայաստանը այցելել է 18 մարզային դպրոցներ

WWF Հայաստանը այցելել է 18 մարզային դպրոցներ

WWF Հայաստանը (Բնության համաշխարհային հիմնադրամ) «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շրջանակներում այցելություններ է կազմակերպել Հայաստանի Լոռու, Սյունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերի մի շարք դպրոցներ:

Ավելի վաղ, 2022 թվականի ապրիլի 4-ին Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալությունը (SDC)-ն հաստատել էր 4,500,000 շվեյցարական ֆրանկ գումարը ծրագրի իրագործման համար, որը կօգնի Հայաստանին նորարարական եղանակով համատեղել բնության պահպանումը ու տնտեսական աճը՝ ի օգուտ մարդկանց: 

Փետրվարից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում WWF Հայաստանը երկու անգամյա այցելություններ է կազմակարպել  Լոռու, Սյունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզային 18 դպրոցներ: Առաջին այցերը նպատակ ունեին բարձրացնել սահմանամերձ համայնքներում ապրող աշակերտների իրազեկվածությունը իրենց հարակից տարածքի բնության պահպանության վերաբերյալ։ «Որպես ապագա որոշումներ կայացնողներ` երեխաները գիտելիքներ ստացան իրենց համայնքներին հարակից պահպանվող  տարածքների, իրենց շրջակայքում բնակվող վտանգված  կենդանիների, նրանց սպառնացող հիմնական վտանգների և ապրելավայրերի մասին, ինչպես նաև WWF Հայաստանի և պետական բնապահպանական մարմինների  կողմից իրականացվող բնապահպանական գործունեության և բազմաթիվ խնդիրների վերաբերյալ»,- նշել է WWF Հայաստանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Ժակ Նիազյանը։ 

Երկրորդ այցերի արդյունքում, դպրոցներում կազմակերպվեց կինոդիտում և քննարկում ՝ բնության պահպանության մասին, որից հետո ավելի քան 2700 աշակերտներ անհատական նվերներ ստացան WWF Հայաստանի կողմից, ինչպես նաև բոլոր դպրոցները ապահովվեցին սպորտային պարագաներով։

Իրականացվեց նաև ներդպրոցական նկարչական մրցույթ, որի արդյունքում 36 աշակերտներ ստացան հատուկ նվերներ: 

WWF Հայաստան

Հունիս 29, 2022 at 12:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր