ԱՊՕՐԻՆԻ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ 5 ԴԵՊՔ

Հետք

2010թ. սեպեմբերի 18-20-ը ընկած ժամանակաշրջանում  բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի, ինչպես նաև Շիրակի և Արագածոտնի տարածքային բաժինների աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Շիրակի մարզի Ախուրյան ջրամբարում:

Ինչպես հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության 5 դեպք, օրինախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության, ինչպես նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս` ընդհանուր 907 հազար դրամ գումարի չափով: Որսված ձկները հանձնվել են Գյումրու ծերանոցին և մանկատներին:

Սեպտեմբեր 23, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր