Շրջակա միջավայրի նախարարությունը մտադիր է Սևանա լճում վերականգնել կողակի պոպուլյացիան

Շրջակա միջավայրի նախարարությունը մտադիր է Սևանա լճում վերականգնել կողակի պոպուլյացիան

Շրջակա միջավայրի նախարարությունը Սևանա լճում նախատեսում է կողակ ձկնատեսակի վերականգնման գործընթաց: Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ 2022թ. օգոստոսի 19-ին նախարարությունում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ տեղի ունեցած Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված ծրագրերի ներկայացման ժամանակ քննարկվել է նաև կողակի վերականգնման հարցը։

Հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ներկայացուցիչներ «Սևան» ազգային պարկից, ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալասարանի կենսաբանության, քիմիայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սամվել Պիպոյանը, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Տիգրան Վարդանյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սևանա լճում կողակի վերականգնման հնարավոր ձևաչափերը։ Անդրադարձ է կատարվել վերջին տարիներին ձկնատեսակի վերաբերյալ ուսումնասիրութուններին և որսի դինամիկային։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողակի պաշարի, քանակի նվազման պատճառը բնական վերարտադրության համար անհրաժեշտ վայրերի բացակայությունն է։ Այսպես՝ ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի» Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից՝ Կովկասի կենսաբազմազանության գենոֆոնդի ուսումնասիրության ծրագրի (CaBOI) շրջանակներում իրականացվում է ՀՀ տարբեր ջրային էկոհամակարգերից գենոֆոնդի ուսումնասիրություն։ Ծրագրի շրջանակներում Հրազդան գետի էկոհամակարգից և Սևանա լճից կողակների տեսակային պատկանելիության որոշման նպատակով կողակի նմուշներ են ուղարկվել Գերմանիա, որի արդյունքները հայտնի կլինեն մինչև տարեվերջ:

Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության
 

Օգոստոս 19, 2022 at 18:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր