

2023թ. մարտի 9-ին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ինթերնեյշնլ եվրոպական ծրագրային գրասենյակների տարածաշրջանային տնօրեն Աջայ Բարային և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) hայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությամբ իրականացվող ծրագրերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ տեսակետներին։
Անդրադարձ է կատարվել էկոլոգիական միջանցքների հարցին։ Հինգ տարիների ընթացքում աշխատանքներ են իրականացվել 3 մարզի՝ Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի 30 գյուղական բնակավայրերում՝ կենտրոնացնելով տեղի բնակչության ուշադրությունը բնապահպանական խնդիրների նկատմամբ։ Քննարկվել է նաև «Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը», որը նախաձեռնվել է Շրջակա միջավայրի նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի կոմից 2013 թվականին։

Ներկայացվել են բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող օրենսդրական բարեփոխումները, որոնք վերաբերում են նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանը համայնքների ներգրավմանը։
Մարտ 09, 2023 at 18:38