ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ԿՎԵՐԱՆԱ ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԵԿ ՔԱՌՈՐԴԸ

ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ԿՎԵՐԱՆԱ ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԵԿ ՔԱՌՈՐԴԸ

Արմենպրես
 
Ամեն ժամ կենդանիների երեք տեսակ անհետանում Է Երկրի երեսից, իսկ մեր մոլորակի բուսական եւ կենդանական աշխարհի բոլոր տեսակների մեկ քառորդը մոտ ժամանակներս կդադարի գոյություն ունենալ: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, Կենդանիների պաշտպանության օրը, որը նշվում Է հոկտեմբերի 4-ին, տեղեկատվություն Է տարածել Վայրի բնության համաշխարհային ֆոնդը (WWF):
 
«Արդեն Երկրի երեսից անհետ կորել Է ծովային կենդանիների բոլոր տեսակների 35 տոկոսը, ամեն տարի օգտագործվում Է ձկան համաշխարհային պաշարի 70 տոկոսը, ինչը գերազանցում Է վերջինիս բնական վերականգնման հնարավորությունները»,- ասված Է ֆոնդի հաղորդագրության մեջ: Կենդանիների պաշտպանության օրը՝ հոկտեմբերի 4-ը, ամբողջ աշխարհում նշվում Է սուրբ Ֆրանցիսկ Ասիզացու (1226) մահվան օրը:

 Ֆրանցիսկականների վանական ուխտի հիմնադիրն օգնություն Էր ցույց տալիս տառապյալներին եւ հալածվածներին, այդ թվում եղել Է կենդանիների հովանավորը: Այս օրը նշելու որոշումն ընդունվել Է Բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային կոնգրեսում, որը տեղի Է ունեցել 1931 թվականին Ֆլորիդայում:

Հոկտեմբեր 04, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր