Ապրիլի 22-ին տոնում ենք Երկրի օրը

Ապրիլի 22-ին տոնում ենք Երկրի օրը

Ապրիլի 22-ին աշխարհում տոնում են Երկրի միջազգային օրը: Երկրի միջազգային օրը հռչակվել է Բոլիվիայի նախաձեռնությամբ 2009թ. ապրիլի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում: Բանաձևի համահեղինակներ են հանդես եկել ՄԱԿ-ի 50-ից ավելի անդամ-պետություններ:

Օրվա շրջանակներում բնապահպանական միջոցառումներ են նախատեսվում աշխարհի մի շարք երկրներում: Հայաստանում օրը համընկել է Երևանի բուսաբանական այգու սեզոնի պաշտոնական բացման հետ: Այգում կանցկացվեն թեմատիկ միջոցառումներ, վազքի մարաթոն ու «Մեր բնապահպանական նախագիծը» խորագրով ցուցահանդես:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Երկրի միջազգային օրվա կապակցությամբ իր ուղերձում ընդգծել է բնության դեմ պատերազմները դադարեցնելու և մեր ընդհանուր տունը՝ Երկիր մոլորակը, պաշտպանելու անհրաժեշտությունը։ «Այդ օրը մենք անդրադառնում ենք մարդկության ամենակարևոր՝ բնության հետ ունեցած հարաբերություններին: Օդից մինչև ջուրը, հողից, որի վրա աճում է մեր սնունդը, մինչև Մայր Երկրի ներկա վիճակը, մարդկության առողջությունը կախված է մեր ընդհանուր «մոր» առողջությունից: Սակայն մենք կարծես թե գնում ենք դրա ոչնչացմանը: Մեր գործողություններով մենք ավիրում ենք անտառները, դաշտերը, ճահիճները, օվկիանոսները, գետերը, ծովերը և լճերը: Կենսաբազմազանությունը վերանում է, միլիոնավոր տեսակներ անհետացման եզրին են:

Մենք պետք է դադարեցնենք բնության դեմ այս անողոք ու խելագար պատերազմները։ Մենք ունենք գործիքներ, գիտելիքներ և լուծումներ։ Մենք պետք է արագ գործենք: Պետք է ավելի արագ կերպով կրճատենք արտանետումները, որպեսզի սահմանափակենք գլոբալ տաքացումը մինչև 1,5°C: Մենք նաև պետք է մեծացնենք ներդրումները հարմարվողականության և կայունության համար, հատկապես առավել խոցելի երկրների և համայնքների համար, որոնք ամենաքիչն են կարողանում հաղթահարել այս ճգնաժամը:

Առողջ էկոհամակարգերը՝ օվկիանոսներից և գետերից մինչև անտառներ, նույնպես կարևոր նշանակություն ունեն կլիմայի փոփոխության դեմ մեր պայքարում: Եկեք կյանքի կոչենք ՄԱԿ-ի կենսաբազմազանության վերաբերյալ պատմական համաձայնագիրը՝ մինչև 2030թ. Երկրի հողային և ջրային ռեսուրսների 30%-ը պաշտպանելու համար։ Ընդ որում կառավարությունները պետք է լինեն առաջնորդներ, բայց կորպորացիաները, ինստիտուտներն ու քաղաքացիական հասարակությունը նույնպես պետք է կարևոր դեր խաղան»,- նշել է նա:

Ապրիլ 21, 2023 at 16:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր