

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023թ. ապրիլի 10-21-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 41 դեպք, որից 22 դեպքով հաշվարկվել է 45.467.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 460.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 192.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 17 դեպքով նշանակվել է 2.040.000 դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես՝
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 26 դեպք, որից 21-ով հաշվարկվել է 45.466.700 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 4 դեպքով նշանակվել է 400.000 դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանությա
Արձանագրվել է 1 դեպքով հաշվարկվել է 300 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 6 դեպք, որից 2-ով նշանակվել է 130.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 192.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել՝ 800.000 դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 5 դեպք, որից 4-ով նշանակվել է 330.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 440.000 դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք:
Պետական փորձաքննություններ
Արձանագրվել է 1 դեպք:
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Նախկինում արձանագրված 4 դեպքով նշանակվել է 320.000 դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 4 գործ (ընդհանուր՝ 549.000 դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.699.644 դրամ:
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 5 հանձնարարագիր։ 1 դեպքով նշանակվել է 350.000 դրամի չափով վարչական տուգանք։ Արդյունքում 1 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասը կազմում է 66.240 դրամ: Նախկինում արձանագրված 1 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.086.840 դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 5.954.173 դրամ: ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 1 գոր
Դիտարկումների վերաբերյալ
Իրականացվել է 4 դիտարկում։
Գործողության կասեցում
Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 3 օբյեկտի գործողություն։
Ապրիլ 27, 2023 at 11:08
