

Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին հատկացվել է 85 հազար 500 եվրո, որից 58 հազարը տրվել է «Դիլիջան» ազգային պարկին, իսկ 27 հազար 500 եվրոն՝ «Արփի լիճ» ազգային պարկին։
Նշված հատկացումները 2023թ. առաջին գումարային փոխանցումներն են, որոնք անհրաժեշտ են բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ գործունեությունն ապահովելու համար։
CNF-ի կողմից, բացի հատկացված գումարից, «Դիլիջան» ազգային պարկին նվիրաբերվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի միջոցով նաև կիրականացվեն պարկի պահպանության աշխատանքները։
Հիշեցնենք, որ մինչ այս առաջին գումարային օժանդակություններ են հատկացվել նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին՝ 142 հազար 500 եվրոյի և «Խոսրովի անտառ» պետական արգելոցին՝ 66 հազար 500 եվրոյի չափով։
Մայիս 05, 2023 at 10:27