

ՀՀ ոստիկանության աշխատակիցներն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել: Ըստ Ոստիկանության պաշտոնական կայքի՝ ապրիլի 8-19-ն ընկած ժամանակահատվածում «Սորաններ» կոչվող դենդրոպարկի 61-ամյա տնօրենը մի բանվորի հատել է տվել 35 սոճի: Մինչդեռ ոստիկանները դենդրոպարկի տարածքում ապրիլի 25-ին հայտնաբերել են սոճու 2,2 մետր երկարության և տարբեր տրամագծերի 129 գերան: Դեպքի հանգամանքները պարզվում են: Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ապրիլի 22-ի երեկոյան էլ Կոտայքի մարզի պարեկները Հրազդան-Հանքավան ճանապարհին իրականացրած ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿամԱԶ» մակնիշի մի բեռնատար, որում բարձված փայտանյութի տեղափոխման փաստաթուղթ առկա չէր: Փայտանյութով բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Ապրիլ 26, 2023 at 12:42