2023թ. ապրիլի 20-ին «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ, լրագրող Թեհմինե Ենոքյանի Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում գտնվող այգում ծառատունկ իրականացվեց: Գնդեվազից, Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած քաղաքացիների ջանքերով ու աջակցությամբ տնկվեց բալենու շուրջ 500 տնկի:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ անհայտ անձանց կողմից ամբողջությամբ ոչնչացվել էր Թեհմինե Ենոքյանի կողմից հիմնած երիտասարդ պտղատու այգին՝ արմատախիլ էր արվել շուրջ 800 նորատունկ ծառ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշենք, որ ներկայում Թեհմինե Ենոքյանի ընկերների կողմից նախաձեռնվել է հանրային դրամահավաք՝ այգու վերականգնման աշխատանքների շարունակականության և նոր ծառատունկ իրականացնելու համար: Տնկիների գումարը հնարավոր է նվիրաբերել հետևյալ քարտային համարին՝ 5406610004858747, Tehmine Yenokyan, Inecobank CJSC:
Ապրիլ 21, 2023 at 12:17