Ապրիլի 22-ին կայանալիք գարնանային ծառատունկի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 5 հեկտար տարածքի վրա կտնկի սոճի, թխկի, հացենի ծառատեսակներ։ 2 հեկտարը Գյումրիի անտառտնտեսության տարածքում և 1-ական հեկտար Սիսիանի, Տաշիրի, Վանաձորի։ Այս մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը։ Նախարարը խնդրել է գործընկերներին հետևողականություն ցուցաբերել և ապահովել ծառատունկի պատշաճ կազմակերպումը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ ծառատունկին կարող են մասնակցել նաև հասարակական և մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ, որոնց Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը:
Ապրիլ 13, 2023 at 14:55