ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԴԵԼՖԻՆԱՐԻԱՅԻ ՋՈՒՐԸ ԿՆՄԱՆՎԻ ԾՈՎԱՅԻՆ ՋՐԻ

ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԴԵԼՖԻՆԱՐԻԱՅԻ ՋՈՒՐԸ ԿՆՄԱՆՎԻ ԾՈՎԱՅԻՆ ՋՐԻ

ԷկոԼուր

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն արձագանքեց էկոլոգների` դելֆինարիայի կառուցման դեմ դժգոհություններին: Հոկտեմբերի 9-ին` «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի գիշեր, հայեր» հաղորդման ընթացքում, անդրադառնալով Կոմիտասի անվան այգում դելֆինարիայի կառուցման շուրջ բարձրացած աղմուկին, նա ասաց, որ դելֆինարիա կառուցելու համար այգուց ոչ մի ծառ չի հատվել, եւ որ օրական երեւանցիներն օգտագործում են 1 միլիոն խմ խմելու ջուր, մինչդեռ դելֆինարիային անհրաժեշտ է 1500 խմ ջուր, որն անընդհատ չի փոխվելու, այլ մշակվելու է որոշ նյութերով եւ ստանալու է ծովային ջրի որակ: Նա նաեւ նշեց, որ հետաքրքրվել եւ պարզել է, որ դելֆինարիայի համար պահանջվելու է ոչ թե խմելու ջուր, այլ ոռոգման ջուր:

Հոկտեմբեր 13, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր