«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում WWF-Հայաստանի տեսախցիկը ֆիքսել է Կովկասյան ընձառյուծի։
«Ընձառյուծներն իրենց կենսամիջավայրի որոշ տեղերում հոտային նշաններ են թողնում՝ ազդարարելու հնարավոր մրցակիցներին կամ զուգընկերներին սեփական ներկայության մասին: Ուշագրավ է, որ Հայաստանի որոշ պահպանվող տարածքներում կան վայրեր, որտեղ հաճախ այցելում են մեկից ավելի ընձառյուծներ։ Այսպիսով՝ այս կետերում նրանց միջև «լուռ հաղորդակցություն» է տեղի ունենում», - նշում է WWF-Հայաստանը:
Հոկտեմբեր 27, 2023 at 14:34