Հայաստանի բնակավայրերի ձայնը լսելի դարձնելու, բնապահպանական, սոցիալ-տնտեսական խնդիրները, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները ներկայացնելու համար ստեղծվել է նոր՝ «Հանրային լրագրողների ձայնը» հարթակը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Այս հարթակում իրենց բնակավայրերի խնդիրների, առօրյայի, զարգացման հնարավորությունների մասին գրում են իրենք՝ տեղի բնակիչները։ Հարթակում կարելի է տեսնել նյութեր տարբեր թեմաների մասին՝ սկսած զբոսաշրջության զարգացումից, մինչև աղբահանության, ջրի խնդիր, կլիմայի փոփոխության ազդեցություն, գյուղատնտեսություն և այլն։
Հանրային լրագրողների ցանցի ստեղծումն իրականացվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում: «ԷկոԼուրը» վերջին մի քանի ամիսներին հանդիպումներ և դասընթացներ է կազմակերպել LILA ծրագրի շահառու Լոռու, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում Շատին, Վերնաշեն, Գլաձոր, Արտաբույնք, Շաղատ, Սևքար, Դսեղ, Մարց ու Եղեգնուտ բնակավայրերից ընտրված ակտիվ բնակիչների համար, ովքեր դարձել են հանրային լրագրողների ցանցի անդամներ։
Փետրվար 20, 2024 at 18:46