Հանրային լրագրողների ցանցն ընդլայնվում է՝ ընդգրկելով Լոռու և Տավուշի մարզերը

Հանրային լրագրողների ցանցն ընդլայնվում է՝ ընդգրկելով Լոռու և Տավուշի մարզերը

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից նախաձեռնված հանրային լրագրողների ցանցն ընդլայնվում է՝ ընդգրկելով նոր մարզեր: Սույն թվականի փետրվարի 9-10-ին Լոռու մարզի Դսեղ բնակավայրում ակցկացվեց «Ճանաչելի դարձրու քո բնակավայրը» թեմայով դասընթաց Տավուշի մարզի Սևքար և Լոռու մարզի Դսեղ, Մարց ու Եղեգնուտ բնակավայրերի բնակիչների համար։

Այն իրականացվեց «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում: Հիշեցնենք, որ նման դասընթաց ԷկոԼուրը կազմակերպել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզի Շատին, Վերնաշեն, Գլաձոր, Արտաբույնք և Սյունիքի մարզի Շաղատ բնակավայրերի ակտիվ բնակիչների համար։ Այս բոլոր բնակավայրերը LILA ծրագրի շահառու բնակավայրերն են։

Դասընթացի շրջանակներում մասնակիցները ստացան գիտելիքներ հանրային լրագրության առանձնահատկությունների մասին, տեղեկացան LILA ծրագրի նպատակներին ու Ծրագրի շրջանակներում համայնքներում իրականացվող միջոցառումներին։ Իրենց հերթին մասնակիցները ներկայացրին համայնքային խնդիրները, զարգացման հնարավորությունները, քննարկեցին թեմաներ, որոնց վերաբերյալ գրեցին կարճ տեղեկատվական նյութեր։


Մասնակիցները միացան նորաստեղծ հանրային լրագրողների տեղեկատվական հարթակին, որտեղ կհրապարակեն իրենց պատրաստած նյութերը։ Այդ նյութերը լայն հանրության համար հասանելի կդառնան հարթակի բաց գործարկումից հետո։

Դասընթացի ավարտին մասնակցիներն արժանացան վկայագրերի: 

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի աջակցությամբ։



Փետրվար 12, 2024 at 17:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր