Սույն թվականի հունվարի 19-20-ին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն Վայոց ձորի մարզի Հերմոն բնակավայրում անցկացրեց «Ճանաչելի դարձրու քո բնակավայրը» թեմայով դասընթաց հանրային լրագրողների պատրաստման համար: Դասընթացն իրականացվեց «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում:
Դասընթացին մասնակցեցին Վայոց ձորի մարզի Շատին, Վերնաշեն, Գլաձոր, Արտաբույնք և Սյունիքի մարզի Շաղատ բնակավայրերի ակտիվ բնակիչներ: Դասընթացի շրջանակներում մասնակիցները ստացան գիտելիքներ հանրային լրագրության մասին, ծանոթացան LILA ծրագրի նպատակներին և համայնքներում իրականացվող գործողություններին, կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության միջոցառումներին:
Ստեղծեց աշխատանքային տեղեկատվական հարթակ, որը կօգտագործվի հանրային լրագրողների տեղեկությունների հրապարակման համար։ Դասընթացին մասնակիցները պատրաստեցին նյութեր իրենց բնակավայրերում առկա խնդիրների, հնարավորությունների ու զարգացման հեռանկարների մասին, որոնք կհրապարակվեն հարթակի բաց գործարկման ժամանակ։
Դասընթացի ավարտին մասնակցիները ստացան վկայագրեր:
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի աջակցությամբ։
Հունվար 22, 2024 at 16:13