WWF Հայաստանը մեկնարկում է «Երկրի ժամ» 2024-ը

WWF Հայաստանը մեկնարկում է «Երկրի ժամ» 2024-ը

WWF-Հայաստան

Մարտի 23-ին՝ ժամը 20:30-ին, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղը կմեկնարկի «Երկրի ժամ 2024»-ը՝ աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժման 18-րդ միջոցառումը: Այս տարի «Երկրի ժամը» կընդարձակի իր մեկ ժամով լույսերն անջատելու ավադույթը՝ դառնալով շարժում, որը կտևի ավելի քան մեկ ժամ և հրատապ քայլեր կձեռնարկի Երկրի կենդանատեսակների արագ ոչնչացման տենդենցի դեմ։

WWF-ի կողմից Հայաստանում 2008 թվականից իրականացվող «Երկրի ժամը» վերածվել է ամենամյա մեծ միջոցառման, ոգեշնչել և միավորել է երկրում տասնյակ համայնքների և հազարավոր մարդկանց մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։ 2023 թվականին մոլորակին գումարային նվիրվել է ավելի քան 410,000 ժամ 190 երկրներից՝ դարձնելով անցյալ տարվա «Երկրի ժամը» երբևէ ամենամեծը։

Այնուամենայնիվ, կանգնած լինելով բնության անդառնալի կորստի և կլիմայի փոփոխության դեմ պայքարի կրիտիկական փուլում՝ Երկրի ժամը 2024-ը կկարևորի մեկ ժամով լույսերն անջատելուց զատ մոլորակին ավելի երկարաժամկետ օգնություն ցուցաբերելու հրատապ անհրաժեշտությունը: Ըստ Living Report 2023-ի՝ Երկիրը գրեթե ամեն ժամ կորցնում է մեկ տեսակ՝ 1970 թվականից ի վեր պոպուլյացիայի 69%-ով անկումով: Ուստի այս տարի խոսքը միայն մեկ ժամվա մասին չէ, այլ Հայաստանի և մոլորակի կենդանատեսակների պահպանության մասին:

«2024-ի «Երկրի ժամը» խրախուսում է մասնակիցներին անել ավելին քան խորհրդանշական լույսերն անջատելը՝ անդրադառնալով այս լուրջ և տագնապալի խնդրին: Արշավը կոչ է անում մարդկանց հատկացնել մեկ ժամ՝ աջակցելու մեզ և անելու այնպիսի քայլեր, որոնք ուղղակիորեն կնպաստեն մեր երկրի և մոլորակի կենդանատեսակների պահպանմանը», - ասաց WWF Հայաստանի ֆոնդահայթայթման, համագործակցության և հաղորդակցության բաժնի ղեկավար Ժակ Նիազյանը:

WWF Հայաստանը կոչ է անում անհատներին, համայնքներին և կազմակերպություններին մարտի 23-ին՝ ժամը 20:30-ին, միանալ Երկրի ժամին՝ ոչ միայն անջատելով էլեկտրականությունը, այլև ակտիվորեն աջակցելով երկրի տեսակների պաշտպանությանը նվիրված ծրագրերին։

2024-ի «Երկրի ժամին» իրենց մասնակցությունն են հայտնել Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև մի շարք մարզպետարաններ և համայնքապետարաններ։

Միասին մեր մոլորակի համար կարող ենք անել ավելին։ Համախմբվելով Երկիրը պահպանելու շուրջ և հանրությանն իրազեկելով՝ կօգնենք կերտել ավելի կանաչ ապագա։

Մարտ 18, 2024 at 13:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր