Զբոսաշրջային ծառայությունները զարգացնելու և վաճառքի ծավալները մեծացնելու դասընթաց LILA ծրագիրի շրջանակներում

Զբոսաշրջային ծառայությունները զարգացնելու և վաճառքի ծավալները մեծացնելու դասընթաց LILA ծրագիրի շրջանակներում

Ինչպես զարգացնել զբոսաշրջային ծառայությունները և մեծացնել վաճառքի ծավալները: Այս և այլ թեմաների վերաբերյալ մարտի 18-ին Երևանում անցկացվեց «Վաճառքը հյուրընկալության և տուրիզմի ոլորտում» դասընթացը։ Այն իրականացվեց «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագիրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է խթանել Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում կայուն զբոսաշրջության զարգացումը՝ զուգորդելով այն էկոհամակարգերի պահպանությմամբ:

Դասընթացին մասնակցում էին Ծրագրի շահառու համայնքների նորաստեղծ բիզնեսների ներկայացուցիչներ: Դասընթացը վարում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի զբոսաշրջության և հյուրընկալության կառավարում ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը: Դասընթացի նպատակն էր զարգացնել մասնակիցների վաճառք իրականացնելու հմտությունները և գիտելիքները, որոնց շնորհիվ նրանք կկարողանան մշակել մրցունակ վաճառքի եզակի առաջարկներ, գրագետ ներկայացնել իրենց զբոսաշրջային ծառայությունները, ներգրավել նոր թիրախային շուկաներ, ինչպես նաև մշակել լոյալության ծրագրեր և պահպանել լոյալ հաճախորդներին:

Այս դասընթացին կհաջորդեն թեմատիկ նոր հանդիպումներ, որոնք նպատակ ունեն վերհանել ու ծրագրի մասնակիցներին ներկայացնել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունները, հաճախորդների հետ հաղորդակցության կանոնները, ներկայացնել հյուրընկալության ոլորտի վաճառքի հարթակները, նպաստել տուրօպերատորների հետ գործընկերային կապերի հաստատմանը: 

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով։ 

Լուսանկարը՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի

Մարտ 25, 2024 at 10:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր