Եղեգնուտի բնությունը` հանրային լրագրող Դավիթ Հարությունյանի աչքերով (Լուսանկարներ)

Եղեգնուտի բնությունը` հանրային լրագրող Դավիթ Հարությունյանի աչքերով (Լուսանկարներ)

Լոռու մարիզ Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրը Հայաստանի գողտրիկ անկյուններից է։

Եղեգնուտ բնակավայր

Եղեգնուտի հրաշք բնությանն իր լուսանկաներով ծանոթացնում է Եղեգնուտի բնակիչ Դավիթ Հարությունյանը։ Նա մասնակցել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում Էկոլուրի կազմակերպած հանրային լրագրողների ցանցի ստեղծման դասընթացին և դարձել Եղեգնուտի հանրային լրագրողը։

Դավիթ Հարությունյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը 

Ներկայացնելով Եղեգնուտի բնությունը՝ Դավիթ Հարությունյանը գրում է․ «Եղեգնուտն առանձնահատուկ է իր գեղեցիկ բնությամբ, բարձրադիր լեռներով, խմելու մաքուր ջրերով և բազմազան հնադարյան խաչքարերով:

Գալով Եղեգնուտ` դուք կարող եք տարվել բնության գեղեցկությամբ, արշավել Հալեպ և Բովաքար լեռներ, տեսնել այնտեղից բացվող լայն տեսարանները և հեռվում ձգվող հայկական տարբեր լեռնաշղթաներ:  

Եղեգնուտի սարերում կարող եք համտեսել տարբեր կաթնամթերքներով պատրաստվող ուտեստներ, ականատես լինել էկոլոգիապես մաքուր սննդի պատրաստմանը, այցելել մի քանի տասնյակ խաչքարերի տարածքներ,

որոնք տարբերվում են իրենց նախշերով, տեսնել տարբեր դիրքերով ժայռեր։

Ձեր իսկ ձեռքով կարող եք հավաքել զանազան հատապտուղներ՝ ազնվամորի, սև և կարմիր հաղարջ, մոշ, մորի, սինձ, սնկեր, խոտաբույսերից ավելուկ և դեղաբույսերից ուրց, երիցուկ ու մասուր: 

Մեր լեռներում դուք կտեսնեք աշխարհում չկրկնվող լուսաբացներ և մայրամուտներ»: 

Մայիս 03, 2024 at 15:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր