Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է

Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է

Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է: Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել Ընձառյուծի պոպուլյացիայի պահպանության ուղղությամբ՝ հնարավորինս ներգրավվելով մարդկանց վայրի բնության այս չքնաղ տեսակի պահպանության գործին։ Ընձառյուծը ներառված է ՀՀ Կարմիր գրքում (2010) «կրիտիկական» կարգավիճակով և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում «վտանգված» կարգավիճակով: Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի։

Շրջակա միջավայրի նախարարությունը օրվա առթիվ ներկայացնում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում տարիների ընթացքում արձանագրված Ընձառյուծի հավաքական տեսանյութը՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ «Ընձառյուծի պահպանության ծրագրի» շրջանակում իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքը։



Մայիս 03, 2024 at 14:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր