Հայաստանի զբոսաշրջային ներուժը ներկայացվել է Դուբայում անցկացված «ATM Dubai 2024» միջազգային ցուցահանդեսում

Հայաստանի զբոսաշրջային ներուժը ներկայացվել է Դուբայում անցկացված «ATM Dubai 2024» միջազգային ցուցահանդեսում

Սույն թվականի մայիսի 6-9-ը «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակում հայաստանյան 3՝ «Էյ Էմ Թրավել», «ԱրմԼենդ Արշավային Ակումբ» ու «Ռուբեն Տուրս» ընկերությունները մասնակցել են Դուբայում անցկացված «ATM Dubai 2024» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Տուրօպերատորներն առանձին տաղավարներով ներկայացրել են Հայաստանի զբոսաշրջային ներուժն ու կիսվել Հայաստանում իրենց կողմից կիրառվող բնահեն լուծումների առաջարկություններով, ծանոթացրել ցուցահանդեսի հյուրերին Հայաստանի տուր-պրոդուկտներին, այդ թվում` հայկական մշակույթին ու ուտեստներին: Հայաստանը նորովի է ներկայացվել միջազգային զբոսաշրջային շուկային որպես նոր ու հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն` իր գաստրո, արկածային ու մշակութային գրավչություններով՝ նպաստելով դեպի Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավվելուն ու երկրի կայուն զարգացմանը:

LILA ծրագրի աջակցության շնորհիվ միջազգային ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռել հայկական տուրօպերատորներին ներկայացնել ծրագրի աջակցությամբ ստեղծվող զբոսաշրջային փորձառությունները, բնահեն տուրփաթեթները, ձեռք բերել գործընկերներ, որոնք կապահովեն նոր զբոսաշրջային հոսքեր դեպի Հայաստանի մարզեր։

Նշենք, որ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) աջակցությամբ՝ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան), «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

Լուսանկարները՝ Strategic Development Agency NGO

Մայիս 21, 2024 at 14:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր