

Մայիսի 22-ին աշխարհը նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը: Այն հռչակել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 2000թ. դեկտեմբերի 20-ին: Այս տարի օրվա թեման է «Եղիր ծրագրի մի մասը»։
«Չնայած մեր բոլոր տեխնոլոգիական առաջընթացներին, մենք լիովին կախված ենք առողջ և կենդանի էկոհամակարգերից, որպեսզի ապահովենք մեզ ջուր, սնունդ, դեղորայք, հագուստ, վառելիք, ապաստան և էներգիա: Սա նշանակում է, որ մենք պետք է հարգենք, պաշտպանենք և վերականգնենք մեր կենսաբանական հարստությունը:
2022 թվականի դեկտեմբերին աշխարհը հավաքվեց և համաձայնեց գլոբալ ծրագրի շուրջ՝ փոխելու մեր հարաբերությունները բնության հետ: Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ընդունումը, որը նաև հայտնի է որպես Կենսաբազմազանության պլան, սահմանում է թիրախներ և կոնկրետ գործողություններ՝ մինչև 2050 թվականը բնական ռեսուրսների կորուստը կասեցնելու և ետ բերելու համար:
Այս տարվա թեման՝ «Եղիր ծրագրի մի մասը», գործողությունների գլոբալ կոչ է՝ խրախուսելու կառավարություններին, բնիկ ժողովուրդներին, տեղական համայնքներին, ոչ կառավարական կազմակերպություններին, օրենսդիրներին, ձեռնարկություններին և անհատներին՝ կիսվել, թե ինչպես են նրանք աջակցում Կենսաբազմազանության ծրագրին: Մեզանից յուրաքանչյուրը կարևոր դեր է խաղում և կարող է նշանակալի ներդրում ունենալ ծրագրի իրականացման գործում»,- այս մասին նշված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։
Նշենք, որ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակները ներառում են էկոհամակարգերի 30 տոկոսի վերականգնում, սննդի թափոնների կիսով չափ կրճատում և տարեկան առնվազն 200 միլիարդ դոլարի ներդրում կենսաբազմազանության պահպանման ռազմավարություններում:
Մինչ այժմ նկարագրված է մոտ 1,6 միլիոն տեսակ, որոնց մեջ մոտավորապես 750 հազար միջատներ, 57 հազար ողնաշարավորներ, 250 հազար բույսեր, չհաշված անողնաշարավորները, ջրիմուղները, միկրոօրգանիզմները և այլն: Շատ մասնագետներ այս պատկերը անավարտ են համարում` ենթադրելով, որ Երկրի վրա բնակվում են 5 միլիոն և ավելի օրգանիզմներ:
Հաշվարկել է, որ այս հազարամյակում տրոպիկական անտառներից անվերադարձ կանհայտանան բոլոր տեսակների 15-20%: Սա կապված է այն բանի հետ, որ ժամանակի ընթացքում անտառային տարածքի երկու երրորդը կոնչացվի, անհետացողների մեջ կլինեն նաև 625 հազար տեսակ, որոնց գիտնականները դեռ չեն նկարագրել: Ներկայումս բույսերի և կենդանիների մոտ 22 հազար տեսակ կանգնած է անհետացման եզրին:
Նշենք, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմն 2023թ. կենսաբազմազանության ոլորտում իրականացված գործունեության տարեկան հաշվետվության համաձայն՝ 2023թ․ բացահայտվել է 14.374 ապօրինի հատված ծառ, 2.248 խմ ապօրինի փայտանյութի տեղափոխում: Շրջակա միջավայրին պատճառվել է 1 միլիարդ 273 միլիոն 384 հազար 433 դրամ վնաս: 2023թ. իրականացվել է 119 վայրի կենդանու ապօրինի որս, 21 վայրի կենդանու պահման կանոնների խախտում, մասնավորապես՝ 1 վագր, 9 արջ, 5 կապիկ, 6 միջերկրածովյան կրիա:
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացված համատեղ միջոցառումների շրջանակում առգրավվել է 2.433 կգ սիգ տեսակի ձուկ:
Մայիս 22, 2024 at 18:38