

Ապօրինի որսի կանխարգելմանն ուղղված համատեղ միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ոստիկանության մարզային վարչության աշխատակիցներն Արարատի մարզում արձանագրել են ապօրինի ձկնորսության դեպք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Արարատի մարզի Վեդի համայնքի բնակիչ՝ Մ.Մ.-ն Վեդի գետից էլեկտրահարման միջոցով որսացել էր 9 ձուկ։ Հոսանք արտադրող շարժիչը և որսված ձկներն առգրավվել են։ Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
Մայիս 23, 2024 at 14:21