Շատինից հանրային լրագրող Լիլիթ Իսկանդարյանը ֆեյսբուքյան «Հանրային լրագրողների ձայնը» խմբում տեսանյութեր է հրապարակել, թե ինչ են անում արջերը գյուղի այգիներում։
«Արդեն երկար ժամանակ է, ինչ արջերը գիշերը մտնում են բնակիչների գոմերը, բնակելի տան այգիներն ու բակերը՝ հասցնելով զգալի նյութական վնաս։ Արջի կողմից 2024 թվականի մայիս ամսին ոչնչացվել է 100-ից ավելի ընտանի մանր կենդանիներ` հավ, բադ, ճագար և այլն։ Ինչպես նաև տարբեր բնակավայրերում արջերը ջարդում են մեղվափեթակներ, պտղատու ծառեր, կերել կամ վիրավորել են ընտանի կաթնասունների։ Իսկ ամենաօրհասական խնդիրը որ կա, արջի ներկայությունն է բնակելի տան բակերում, երբ կենդանին անգամ ձայներից չի վախենում ու շարունակում է օգտվել հասած պտղատու ծառերից։ Այն հանգամանքը, որ բնապահպանական կազմակերպությունները բնակիչների մեծ մասին տրամադրել են էլեկտրական ցանկապատեր, չի կանխում կենդանիների մուտքը, և շարունակվում է ռիսկային մնալ մարդու կեցությունն արջերի հետ»։
Հուլիս 01, 2024 at 14:23