Արմաշում ստեղծվել է «Վերականգնողական և կերակրման լճակ» թռչունների համար

Արմաշում ստեղծվել է «Վերականգնողական և կերակրման լճակ» թռչունների համար

Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, էկոպաշտպան Տիգրան Մաթևոսյանը ստեղծել է վերականգնողական և կերակրման լճակ՝ նախատեսված վիրավոր թռչունների համար։ «Այս տարածքում վիրավոր թռչունները հարմարվում են ազատ բնությանը մինչև կարողանան ինքնուրույն կեր հայթայթել և կազդուրվել»,- նշում է Տիգրան Մաթևոսյանը։

«Վերականգնողական և կերակրման լճակը» ստեղծվել է 2022թ․՝ «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «Awesome Nature Armenia» հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրիր երկրորդ փուլին աջակցել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը։  

Տիգրան Մաթևոսյանը, ով «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահն է, նշում է, որ լճակի տարածքում արագիլների համար 4 արհեստական բույն է տեղադրել։ «Շուտով մեր արագիլները կտեղափոխվեն նորոգված թռչունների ապաստարան, որտեղ ավելի ընդարձակ ու հարմարավետ է», - ասում է նա։

Արարատի մարզում բնակվող արագիլների ճակատագիրը մեծ բնապահպանական խնդիր է դարձել այսօր։ 2020թ․ սկսած արձանագրվում է սպիտակ արագիլների մասսայական աղտոտվածություն՝ արտադրական թափոնների հետևանքով։

Այս լճակում թռչունները հնարավորություն ունեն սնվել ձկներով, որոնք լցվում են լճակ։

Արագիլներից բացի, այդ տարածքում վերականգնվում են ջրլող թռչունները, այդ թվում՝ էնդեմիկ և կարմիրգրքյան տեսակներ։ 



Օգոստոս 06, 2024 at 13:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր