

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ամփոփել է 2024թ․ առաջին կիսամյակում կատարված աշխատանքները: Ըստ տեսչական մարմնի ներկայացրած հաղորդագրության՝ արձանագրվել է ընդհանուր 897 իրավախախտման դեպք, որից 338-ը՝ մթնոլորտային օդ, ջրային, հողային ռեսուրսներ, թափոններ, 152-ը՝ կենսաբազմազանություն, 85-ն ընդերքօգտագործում և 322-ը այլ ոլորտներում:
2024թ. առաջին 6 ամիսների ընթացքում հարուցվել է 671 վարչական վարույթ, ինչը 2023թ. նկատմամբ աճել է 28.8%-ով: Նշանակվել է 570 վարչական տույժ (2023թ.՝ 5% աճ) և սահմանվել 81.470.000 դրամի տուգանք (2023թ.՝ 58.1% աճ):
Շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 5.495.753.903 դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 734.6%-ով:
Ըստ հաղորդագրության՝ 2024թ. հունվար-հունիս ամիսներին տեսչական մարմինն իրականացրել է 45 գործունեության կասեցում (2023թ.՝ 181․2% աճ) և 227 ստուգում՝ 98-ը ծրագրային, 129-ը արտածրագրային (2023թ.՝ 5% աճ):
ՀՀ պետական բյուջե է մուտք եղել 107.004.476 դրամ գումար:
Հուլիս 29, 2024 at 14:33