«Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները ֆիքսել են Կովկասյան ընձառյուծի ու իր ձագի զբոսանքը

«Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները ֆիքսել են Կովկասյան ընձառյուծի ու իր ձագի զբոսանքը
«Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները ֆիքսել են Կովկասյան ընձառյուծի ու իր ձագի զբոսանքը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
 
«Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում։ Այս ամենը վկայում է մեր երկրի կենսաբազմազանության և էկոլոգիական հարստության վերակագնման մասին, ինչպես նաև այն արդյունք է բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացված արդյունավետ պահպանության աշխատանքների»,- գրել է նախարարը։

Դեկտեմբեր 26, 2024 at 15:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր