50 հազար եվրո «Արփա» պահպանվող լանդշաֆտին՝ Կովկասի բնության հիմնադրամի կողմից

50 հազար եվրո «Արփա» պահպանվող լանդշաֆտին՝ Կովկասի բնության հիմնադրամի կողմից

Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից «Արփա» պահպանվող լանդշաֆտին տրամադրվել է 2025թ. համար նախատեսված ֆինանսավորման առաջին փոխանցումը՝ 50 հազար եվրոյի չափով։ Այս մասին հայտնում են հիմնադրամից:

Կովկասի բնության հիմնադրամի կողմից պահպանվող տարածքին է նվիրաբերվել նաև «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենա՝ պահպանության աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով։
 
Հիմնադրամի կողմից տրամադրվող ֆինանսական օժանդակությունը հնարավորություն է տալիս ծածկելու ընթացիկ ծախսերը, զարգացնելու պահպանվող լանդշաֆտի ենթակառուցվածքները, բարելավելու կենսաբազմազանության պահպանության պայմանները:

Ապրիլ 18, 2025 at 18:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր