

Lragir.am
Մի քանի օր առաջ տարածվել էր տեսանյութ այն մասին, թե ինչպես է Խոսրովի արգելոցի աշխատակիցը վարազ սպանում: Հայաստանի բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այդ առիթով բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն: Ոլորտի պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ` պարզելու համար տեղի ունեցածի մանրամասները:
«Փետրվարի 9-ին Խոսրովի պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով նույն արգելոցի Կաքավաբերդի տեղամասի պետ Գոռ Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից պաշտոնական դիրքի չարաշահման և պետական արգելոցի ռեժիմի կոպիտ խախտում թույլ տալու, առանց պատշաճ թույլտվության արգելոցում վայրի խոզ սպանելու համար: Միաժամանակ բնապահպանական տեսչության կողմից հաշվարկվել է կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցում 1 մլն դրամ գումարի չափով, որը վերականգնելու է Գոռ Հովհաննիսյանը: Բնապահպանական տեսչությունը գործի վերաբերյալ նյութերը ուղարկել է Արարատի մարզային դատախազություն` հետագա ընթացք տալու համար: Նշված օրինախախտման դեմ համապատասխան միջոցառումներ չիրականացելու, արգելոցի ղեկավարությանը ժամանակին չտեղեկացնելու համար արգելոցի Կաքավաբերդի տեղամասի 4 աշխատակիցների հայտարարվել է խիստ նկատողություն, մեկ աշխատակցի` նկատողություն»,- տեղեկացնում է ԲՆ մամուլի ծառայությունը:
Թերեւս, համապատասխան մարմինները պետք է պարզեն, թե Հայաստանի «էլիտայի» որ մի ներկայացուցչի սիրտն էր վարազի միս ուզել: Հայաստանի արգելոցների ոչ մի աշխատակից սովորաբար հենց այնպես որս չի անում, այլ միայն: իսկ այդ աշխատակցի բախտը պարզապես չի բերել, անտառում ուրիշ մարդիկ էլ են եղել, ովքեր նկարահանել են տեսարանը:
Փետրվար 12, 2009
