ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹԻԹԵՌՆԵՐԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՊՕՐԻՆՒ ՎԱՃԱՌՔԸ ՎԱՃԱՌՔԸ ԼԱՅՆՈՐԵՆ ՏԱՐԱԾՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹԻԹԵՌՆԵՐԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՊՕՐԻՆՒ ՎԱՃԱՌՔԸ ՎԱՃԱՌՔԸ ԼԱՅՆՈՐԵՆ ՏԱՐԱԾՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱրմԻնֆո

Էկոլոգները տագնապ են ազդարարում. թռչունների և թիթեռների հազվագյուտ տեսակների ապօրինի վաճառքը լայնորեն տարածված է Հայաստանում:

Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում պատմել է «Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը, հաճախ մաքսանենգների զոհ են դառնում Կարմիր գրքում գրանցված տեսակները: «Բառացիորեն 2 տարի առաջ անմիջապես սահմանում իրանցիները մեզանից գիշատիչ թռչուններ էին գնում: Դա ճուռակ էր, ընդ որում յուրաքանչյուր թռչուն արժե առնվազն 5 հազար դոլար», - նշել է նա: Թռչնասերներից հետ չեն մնում նաև թիթեռի որսով զբաղվողները: «Կան թիթեռների տեսակներ, որոնք Եվրոպայում  մեծ պահանջորակ են վայելում: Ես կարող եմ ճշգրտորեն ասել, որ դրանց վաճառքը բավականին աշխուժորեն է ընթանում», - հաղորդել է Ադամյանը:
 
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հազվագյուտ տեսակների վաճառքը կարող է իրականացվել միանգամայն բացահայտ: Օրինակ, Երևանի թռչնի շուկայում կարելի է հանդիպել սև անգղի, որը գրանցված է Կարմիր գրքում: «Մենք այդ հարցը բարձրացրել ենք կառավարությունում, նամակներ ենք գրել տարբեր ատյանների, սակայն, դժբախտաբար, մինչ օրս իրավիճակը չի փոխվել», - խոստովանել է նա: Նրա կարծիքով, հազվագյուտ թռչունների և միջատների վաճառքի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ են օրենսդրական մակարդակի փոփոխություններ: «Այն, ինչ մեզ մոտ տեղի է ունենում, ցանկացած եվրոպական երկրում կհամարվեր անընդունելի», - ընդգծել է Ադամյանը:

Փետրվար 10, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր