ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻ ՇՈՒՐՋ ՍԿԱՆԴԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ

ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻ ՇՈՒՐՋ ՍԿԱՆԴԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ

ԱրմԻնֆո

Խոսրովի արգելոցի շուրջ սկանդալի պատճառով Հայաստանը կարող է դուրս գալ Օրհուսի կոնվենցիայից: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
 
Վիճահարույց իրավիճակ էր ծագել այն բանից հետո, երբ 2007 թվականին կառավարության որոշմամբ Խոսրովի արգելոցի տարածքում ստեծղվել էր Գիլան արգելավայրը: Պահպանվող տարածքների կարգավիճակի իջեցմանը զուգընթաց էկոլոգների շրջանում մտահոգություն է հարուցել երկհարկանի շենքի կառուցման փաստը Գիլանում: Ուշագրավ է, որ շինարարության վերաբերյալ առաջին տեղեկատվությունն ստացվել էր դեռ 2008 թվականին, սակայն բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը միայն 2 տարի անց որոշում կայացրեց շինարարական աշխատանքների սառեցման մասին:
 
Ինչպես հիշեցրել է Կարինե Դանիելյանը, Օրհուսի կոնվենցիայի պահպանման կոմիտեն երկու անգամ նշել է հանրապետության կողմից փաստաթղթում ամրագրված դրույթների չկատարումը: Առաջին դեպքն առնչվում էր Դալմայի այգիներին, իսկ երկրորդը` Թեղուտի հանքավայրի մշակմանը: «Ես համոզված եմ, որ եթե հասարակական կազմակերպությունները կոմիտեում բարձրացնեն Խոսրովի արգելոցի հարցը, ապա Հայաստանն ստիպված կլինի դուրս գալ Օրհուսի կոնվենցիայից», - ասել է նա: Դանիելյանը նշել է, որ դեռ 2010 թվականին էկոլոգիական ոչ կառավարական կազմակերպությունները Գիլանի արգելավայրի խնդրի առնչությամբ դիմել էին Հայաստանի նախագահին, վարչապետին և բնապահպանության նախարարին, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չեն ստացել: «Չնայած դրան` մենք մտադիր ենք այսուհետև էլ ձգտել հասնել այն բանին, որպեսզի Գիլանը դարձյալ ներառվի Խոսրովի արգելոցի կազմում», - նշել է Կարինե Դանիելյանը:

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ
News.am


Հայաստանի տարածքում գոյություն ունեցող երեք՝ Խոսրովի, Շիկահողի եւ Էրեբունու արգելոցներից ամենարժեքավորն, իհարկե, Խոսրովինն է, քանի որ այնտեղ ավելի շատ կենսաբազմազանություն է ներկայացված։ Փետրվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց բնապահպան, Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Մարինա Օգանեզովան:

«Այդ արգելոցներում էկոտուրիզմի հիմնադրմանը ես միշտ էլ դեմ եմ եղել։ Դա կբերի նրան, որ կենսաբազմազանությունն այդ տարածքից, բնականաբար, կվերանա այդ տարածքից»,- նկատեց նա:

Ասուլիսին ներկա բնապահպանական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն իր հերթի նկատեց, որ Խոսրովի արգելոցում եւ մանավանդ դրա տարածքում գտնվող Գիլանի արգելավայրում, որքան էլ ասեն, որ կենդանիներ եւ բուսատեսակներ չկան, լուրն իրականությանը չի համապատասխանում։ «Գիլանի արգելավայրը մոտ 200 հա տարածք ունի։ Մենք ՝ կամավորներս պատրաստակամ ենք առանց ֆինանսավորման, առանց աջակցության գնալ, հսկել տարածքը եւ հայտնել այնտեղ կատարված որսագողության եւ այլ ապօրինությունների մասին»,- ասաց Սուխուդյանը։

Վերջում նա տեղեկացրեց, որ բնապահպանները Խոսրովի արգելոցի ամբողջականության պահպանությանն ուղղված ստորագրահավաք են սկսելու  եւ խնդրի մասին շարունակելու են  իրազեկել երկրի նախագահին ու վարչապետին։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ. ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ՄՈԹԵԼ ԿԱՌՈՒՑԵԼՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է, ԻՍԿ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ` ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՒՐԿ
News.am


Խոսրովի արգելոցի տարածքում մոթել կառուցելն անթույլատրելի է, իսկ  Հայաստանի կառավարության՝ նման գաղափարին սատարելու բոլոր հիմանավորումները՝տրամաբանությունից զուրկ։ Փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց բնապահպան, Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Կարինե Դանիելյանը։

«Հիմնավորումը, թե Խոսրովի արգելոցում հյուրարատների կառուցումը կարող է նպաստել էկոտուրիզմին, Հայաստանի պարագայում այնքան էլ արդարացված չէ։ Մերոնք սիրում են նման վայրեում կերուխում սարքել, անխնա վերաբերվել բնությանը, ինչն էլ ի բերջո կհանգեցնի կենդանական եւ բուսական բազմազանության վերացմանը»,- նկատեց բնապահպանը։

Նրա խոսքով, Հայաստանն արդեն իսկ հայտնվել է միջազգային մի շարք բնապահպանական կոնվենցիաներ ստորագրած, սակայն իր պարտավաորությունները վատ կատարող երկրների ցուցակում՝ մեկը Դալմայի այգիների, մյուսը՝ Թեղուտի հարցով։ «Բացի այդ, նման ձեռնարկ թույլ տվողները խախտում են հենց ՀՀ օրենսդրությունը, քանի որ արգելոցների եւ արգելավայրերի տարածքում կենսաբազմազանությունը խաթարող ցանկացած գործունեություն համարվում  է ապօրինի»,- նկատեց Դանիելյանը։

Անդրադառնալով իրենց դաշինքի կողմից Խոսրովի արգելոցի խնդրով Մարդու իրավունքների պաշտպանին եւ բնապահպանության  նախարարաություն ուղարկված նամակների պատասխաններին՝ դաշինքի անդամը նկատեց, որ դրանք ոչ մի կոնկետ լուծում չեն առաջադրել իրենց կողմից բարձրացված հարցին եւ միմյանց կրկնելով՝ գրել են այն վտանգների մասին, ինչ իրենք՝ բնապահպանները  վաղուց գիտեն։

ԲՆԱՊԱՀՊԱՆ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂՅԱԿ Է ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻ ԽՆԴՐԻՆ, ՍԱԿԱՅՆ ՄԻՆՉ ՕՐՍ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ
News.am


Խոսրովի արգելոցի խնդիրը շարունակում է բաց մնալ, Էկոլոգիական հասարակական դաշինքի եւ հասարակության ուժերը չներեցին լիրաժեքորեն կանխել արգելոցի տարածքում կառուցվող մոթելի շինարարական աշխատանքները, բայց մենք մեզ պարտված չենք համարում։ Փետրվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման  հայտարարությամբ հանդես եկավ նույն դաշինքի անդամ Հրանտ Սարգսյանը։

«Մենք շարունակելու ենք պայքարել, որպեսզի ճշմարտությունը հաղթի եւ Խոսրովի արգելոցը վերադառնա նախկին տեսքին։ Չնայած Հայաստանի կառավարության որոշման՝ Խոսրովի արգելոցի տարածքում գտնվող Գիլանի արգելավայրը 60 տարի ժամկետով վարձակալության տալ չգիտես թե ում, մենք շարունակելու ենք պահանջել, որ էկոտուրիզմի զարգացման անվան տակ այդ տարածքում հյուրատների շինարարություն չթույլատվի»,- ընդգծեց Սարգսյանը։

Նրա խոսքով, ինքը թեպետ չգիտի, թե ով է կառուցվող մոթելի իրական տերը,  եւ ով է վարձակալել Գիլան արգելավայրը, սակայն դաշինքը խնդրով դիմել է բոլոր պատկան մարմիններին, ընդհուպ՝ երկրի նախագահին եւ վարչապետին։ «Մինչ այժմ,սակայն ոչ մի պատասխան կառավարությունից չենք ստացել։ Անցած տարի բնապահպանության նախարարի հանձնարարականով ստեղծված խումբը եղել է Գիլանի արգելավայրում, տեսել արգելոցի տարածքում կառուցվող երկհարկանի մոթելը։ Արդյունքը եղավ այն, որ նախարարը, չդիմանալով մեր պնդումներին, հրահանգեց դադարեցնել շինարարությունը։ Սակայն հարցը մինչեւ վերջ լուծված չէ, եւ ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի այսուհետ»,- ամփոփեց  դաշինքի անդամ Հրանտ Սարգսյանը։

Փետրվար 11, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր