«Ա1+»
Ինչպես հայտնում են ՀՀ Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական բնապահպանական տեսչությունն Արարատի եւ Արմավիրի մարզերի որսահանդակներում հայտնաբերել է ապօրինի ձկնորսության 1, ապօրինի որսորդության 5 դեպք: Առգրավվել է 5 զենք: Օրինախախտները տուգանվել են ընդհանուր 280 000 դրամ գումարով, բացի դա, հաշվարկվել է կենդանական աշխարհին հասցված վնաս 60 000 դրամի չափով:
Փետրվար 27, 2009
