ԱՊՕՐԻՆԻ ՈՐՍ

«Ա1+»

Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսուչները Տավուշի մարզում հայտնաբերել են ապօրինի ձկնորսության երկու դեպք: Օրինախախտները էլեկտրական հոսանքի կիրառմամբ Աղստեւ գետում հասցրել էին ոչնչացնել ընդհանուր 181 հատ բեղլու տեսակի ձուկ:

Տեսուչները հաշվարկել են բնությանը պատճառված վնասի հատուցման գումար 181 հազար դրամի չափով, ինչպես նաեւ կիրառվել է վարչական տուգանք` 160 հազար դրամի չափով:
Նույն մարզի Ազատամուտ գյուղի մերձակայքում հայտնաբերվել է հողի բերրի շերտի խախտման եւ տեղափոխման 1 դեպք: Օրինախախտը տուգանվել է 50 հազար դրամ գումարով:

ՀՀ ԲՆ հասարակայնության հետ կապերի բաժնի` տեսուչներն ապօրինի որսորդության դեպք են արձանագրել նաեւ Արարատի մարզում: Ուրցասարի լանջին, առանց պատշած թույլտվության որս իրականացնող, Շաղափ գյուղի մի բնակչից առգրավվել է զենք եւ 3 քարակաքավ: Հաշվարկվել է բնությանը պատճառված վնասի հատուցում 15 հազար դրամ գումարի չափով եւ վարչական տուգանք` 50 հազար դրամի չափով:

Մարտ 13, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր