Ամստերդամյան բժշկությու՞ն, թե՞ Երևանի Կենդաբանական այգու փոխարեն օլիգարխիկ օբյեկտի կառուցման ծրագիր

Ամստերդամյան բժշկությու՞ն, թե՞ Երևանի Կենդաբանական այգու փոխարեն օլիգարխիկ օբյեկտի կառուցման ծրագիր

Մաուգլի, http://armenology.livejournal.com/

Երևանի կենդանաբանական այգում շարունակվում են ամստերդամյան բժշկության և խորհրդատվության, ինչպես նաև Ամստերդամում վերապատրաստված բժիշկների աշխատանքների արդյուքների դրսևորումները։

Ս. թ. մայիսի 28-29-ին Երևանի կենդանաբանական այգու տնօրենի` Ռուբեն Խաչատրյանի, բանավոր կարգադրությամբ այգուց անհայտ ուղղությամբ տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր նախկին դեսպան Արմեն Սմբատյանի կողմից այգուն նվիրաբերած երկու սևաթույր կարապները, որոնք բերվել էին Ռուսաստանի Դաշնությունից։ Նշյալ կարապները «Էրեբունի-Երևան» տոնախմբության սիմվոլներն էին և ամեն տարի ամառային-աշնանային եղանակներին Երևանի Քաղաքապետի համապատասխան հանձնարարականով նրանք տեղափոխվում էին Կարապի լիճ, և մայրաքաղաքի բնակիչներին հաճելի ժամանց էին պարգևում։

Երեկ հայտնի է դարձել, որ երկու կարապները սատկել են։ Նրանց դիերը Կենդանաբանական այգի չեն վերադարձվել, այլ տեղափոխվել են ինչ որ լաբորատորիա (լաբորատորայի անունը դեռևս հայտնի չէ) մահվան պատճառները հետազոտելու համար։

Թերևս այս տեղեկատվությունը կարող է ուղղակի չհամապատասխանել իրականությանը և թռչունները վերադարձվեն այգի, ինչը պայմանավորված կլինի նման ապատեղեկատվության դիտավորյալ շրջանառությանբ և արձագանքների մոնիտորինգով։ Վերջինիս «դրական» արդյունքների դեպքում համապատասխան փաստաթղթերով կկազմակերպվեն թռչունների «դուրս գրման» և գումարների յուրացման փաստաթղթերը։ 

Սակայն մի բան փաստ է, որ երկու սև կարապները մինչ այսօր չեն վերադարձվել Կենդանաբանական այգի և չեն լողում Կարապի լճում։ Անհրաժեշտ է Դատախազության ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա և պարզել իրողությունը։

Գորշ ամպեր են կուտակվել Պերուական ուղտայծերի գլխին։ Վերջին օրերի ընթացքում անհայտ պատճառով սատկել են Պերուական ուղտայծերի երկու ձագուկները և արուն։ Մյուս էգը վիժել է և գտնվում է բավական ծանր առողջական վիճակում և նրա կյանքին նույնպես վտանգ է սպառնում։ Ենոտական շնիկների նորածին ձագուկներին վարժեցնելու նպատակով, մոր կաթից կտրել և տեղափոխել են տնային պայմաններ, ինչի արդյունքում ձագուկները սատկել են։

Մենք` մայրաքաղաքի բնակիչներս, դեռ շարունակելու են քաղել այս «ամստերդամյան» դասերի և «եվրոպական արժեքների» դառը պտուղները, որոնք տրամաբանական և կանխատեսելի զարգացում ունեն` կենդանիների ոչնչացում, լավագույն դեպքում վերադարձ դեպի բնություն և վերջապես 34 հեկտարանոց «Օլիգարխիկ համալիրի կառուցապատման» ծրագրի իրականացում։

Լուսանկարը` www.oratert.com-ի

Հունիս 10, 2011 at 12:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր