Մենք անտառի մասնիկն ենք, եւ պահպանելով այն, պահպանում ենք մեզ, ասում են Դսեղ գյուղի բնակիչները

Մենք անտառի մասնիկն ենք, եւ պահպանելով այն, պահպանում ենք մեզ, ասում են Դսեղ գյուղի բնակիչները

ԷկոԼուր

Դսեղ գյուղը «կանաչ տնտեսության» զարգացման բոլոր հնարավորություններն ունի: Դսեղն անտառամերձ համայնք է, հայտնի է որպես հայ մեծ բանաստեղծ եւ գրող Հովհաննես Թումանյանի ծննդավայր: Թումանյանի հուշարձանը գտնվում է գյուղի գլխավոր հրապարակում: Մեծ բանաստեղծը սիրում էր անտառը, բայց բանն այն է, որ Դսեղի շուրջ անտառ գրեթե չի մնացել: Անտառի փոխարեն փայտամշակման ձեռնարկություններ են, որտեղ աթոռներ ու մանրահատակ են պատրաստում, ինչպես նաեւ Դսեղի անտառտնտեսությունը, որը նույնպես զբաղվում է փայտամշակմամբ եւ անտառը բերում է այլ գյուղական համայնքներից:

Թվում էր, որ նման պայմաններում կանաչ տնտեսության հոտ չի գալիս: Բայց պետք չէ շտապ եզրակացություններ անել: Գյուղում կառուցվում է այցելության կենտրոն բոլոր նրանց համար, ովքեր սիրում են վայրի բնությունը եւ անտառը, իհարկե: Ծրագրին մեզ ծանոթացրեց դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը, ով Պահապանի կոչում է ստացել: Այս կոչումը նրան տվել է Թռչունների պահպանման հայկական միությունը, ինչը պարտավորեցնում է պաշտպանել թռչուններին եւ բնությունն ընդհանրապես: Այցելության կենտրոնում վայրի բնության սիրահարները կկարողանան օգտակար տեղեկատվություն ստանալ Դսեղի մասին` որպես կարեւորագույն թռչնաբանական տարածքի: «Մենք ցանկանում ենք գրավել նրանց, ովքեր զբաղվում են bird watching-ով»,- ասում է Շեկոյանը: Մեր կողմից նշենք, որ, bird watcher-ներն այն մարդիկ են, ովքեր պատրաստ են 1000-ավոր կիլոմետրեր անցնել միայն նրա համար, որպեսզի դիտեն թռչուների թռիչքը: Դսեղում թռչունները շատ են: Ոմանց մենք տեսախցիկով նկարեցինք: Թռչունների պահպանման հայկական միության փոխտնօրեն Լյուբա Բալյան, ով «Հայաստանի կարեւորագույն թռչնաբանական տարածքներ» ծրագրի համակարգողն է, օգնում է Էդուարդ Շեկոյանին այցելուների կենտրոնի կազմակերպման հարցում, «ԷկոԼուր»-ի հետ զրույցում պարզաբանեց. «Յուրաքանչյուր թռչուն յուրահատուկ է, եւ նրա թռիչքն է յուրահատուկ: Ով գեթ մեկ անգամ հրապուրվի, երբեք չի թողնի այս հոբբին: Մարդիկ այդ թռիչքներից հավաքածու են կազմում, համեմատում են, փոխանակում են տպավորությունները, տեսանյութերն ու լուսանկարները: Դա մարդկանց հատուկ կատեգորիա է, եւ մենք ուզում ենք, որ կենտրոնը բարձր մակարդակով գործի»,- ասաց նա:

Է. Շեկոյանի խոսքերով` կենտրոնում գործելու են ձեռքով հավաքված ինտերակտիվ խաղային սարքեր: «Մենք ֆիլմերի արխիվ ենք հավաքում, այդ թվում ֆիլմեր, որոնք մենք ենք նկարահանել: Մեր կոնտինգենտը նաեւ երեխաներն են: Մենք ուզում ենք, որ որ դա լինի օջախ, որտեղ նրանք հաղորդակից լինեն բնությանը»,- ասում է Շեկոյանը: Մշակված են ապագա էքսպեդիցիաների երթուղիները, այդ թվում եւ երթուղի, որն անցնում է ոչ մեծ Ծովեր լճի միջով: Այստեղ Էդուարդ Շեկոյանը եւ դպրոցականները զբաղվել են աղբից տարածքի մաքրմամբ, որը մնում է պիկնիկներից հետո:

Եւ դպրոցի տնօրենը, եւ նրա աշակերտները, հույս ունեն, որ կանաչ տնտեսությունը կյանքի ուղեգիր կստանա: «Մենք չէ որ հենց այնպես չենք բնակություն հաստատել անտառի կողքին: Հավանաբար մեր պապերն ու նախապապերը գիտեին, թե ինչ է իրենց պետք: Մենք անտառի մասնիկն ենք, եւ պահպանելով այն, պահպանում ենք ենք մեզ»,- կարծում է Շեկոյանը:


style="height: 390px; width: 640px">

Հուլիս 29, 2011 at 13:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր