

ԷկոԼուր
Հարցը, թե ինչ անել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գիլան տեղամասում կառուցված օբյեկտը, անհանգստացնում է ոչ միայն հասարակայնությանը, այլեւ չինովնիկներին: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գիլան տեղամասի կարգավիճակն իջեցնող 2007թ. որոշումը: Բայց այդ տարածքի 118հա-ի վարձակալմանեւ դրան հետեւող կառուցապատման մասին հաջորդող որոշումները հետ չեն կանչվել: Խնդիր է առաջանում` ինչ անել այդ կառույցի հետ, որը բոլոր չափանիշներով զվարճանքի օբյեկտ է հիշեցնում: Ինչպես պարզ դարձավ, պաշտոնական շրջանակներում քննարկվում է այն գիտական բազա դարձնելու առաջարկությունը եւ հնարավոր է` տալ Գիտությունների ազգային ակադեմիային: Առաջարկությունը քննարկվեց Էկոլոգիական հասարակական դաշինքի նիստում, որը երկրի ղեկավարության առաջ բարձրացրել էր Գիլանի հարցը: Մասնակիցների մեծամասնության համաձայն` օրենքը, որը ոտնահարվեց կառավարության 2007թ. երեք որոշումներով, պետք է վերականգնվի: Իսկ դրանից հետեւում է, որ շինությունը պետք է ապամոնտաժվի:
style="height: 390px; width: 640px">
Օգոստոս 15, 2011 at 13:42
