

ԷկոԼուր
Facebook սոցիալական ցանցում ակտիվիստներն ահազանգեցին, որ Խոսրովի արգելոցում` Գիլան տեղամասում, կիսակառույց ռեստորանային համալիրի տերերի եւ Բնապահպանության նախարարության չինովնիկների կողմից անհասկանալի ակտիվություն է նկատվում:
Հիշեցնենք, որ ակտիվ հասարակության շնորհիվ 2011թ. Գիլան տեղամասին վերադարձվեց արգելոցի կարգավիճակը: Սակայն հասարակության առաջարկությունը` Գիլանում կառուցված ռեստորանային համալիրի ապամոնտաժման մասին, մերժվեց կառավարության կողմից: Դրա փոխարեն եղավ աշխատանքային խումբ ստեղծելու հանձնարարական, որը պետք է որոշեր, թե ինչ գործառույթ պետք է կատարի այդ շինությունը: Առաջարկ եղավ ավարտին հասցնել շինության կառուցումը եւ գիտական կենտրոն ստեղծել:
Պատասխանելով «ԷկոԼուր»-ի հարցին` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վարանցով Բարսեղյանը հերքեց այն ենթադրությունը, որ Գիլան տեղամասում շինության տերերի եւ չինովնիկների ակտիվությունը վերսկսել է եւ ասաց, որ դեռեւս այդ հարցը սառեցված վիճակում է:
Հունիս 26, 2012 at 17:26
