Իսկ ինչի՞ համար է նախարարությանը թեժ գիծ պետք (Լրացված)

Իսկ ինչի՞ համար է նախարարությանը թեժ գիծ պետք (Լրացված)

ԷկոԼուր

Հուլիսի 4-ին Facebook սոցիալական ցանցում տարածվեց ահազանգ Խոսրովի արգելոցում կատարվող շինարարական աշխատանքների մասին: Հաղորդագրության մեջ մասնավորպես ասված է. «Այժմ այս պահին բուլդոզերներով քանդում են Խոսրովի արգելոցի դեպի ՀավուսԹառ տանող ճամփան: Զանգում ենք Բնապահպանության նախարարության թեժ գիծ, այն էլ ասում է. «դե երևի, հավանաբար ունեն, եսիմ, տեղյակ չենք»: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վարանցով Բարսեղյանը հետեւյալ բացարությունը տվեց. «Պլանային առաջադրանք է կատարվում: Հակահրդեհային նշանակության ճանապարհն ենք նորոգում, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեր աշխատակիցները կարողանան հրդեհի դեպքում արագ հասնել դեպքի վայր: Այն մոտ 1.կմ 700 մ է»:

Ակտիվիստները արձագանքեցին, տնօրենը պատասխանեց: Սակայն հարց է մնում, թե ինչի համար է Բնապահպանության նախարարությանը պետք թեժ գիծը, եթե այն գործնականում չի աշխատում, իսկ ահազանգերի ստուգումը կատարվում է սոցիալական ցանցերի եւ ԶԼՄ-ների միջոցով:

Իրենց հերթին հասարակական գործիչներ Մամիկող Ղասաբյանը եւ Լյուբա Բալյանը (Թռչունների պահպանման հայկական ՀԿ) կարծում են, որ այդ բացատրությունը հորինված է. «Ճանապարհ են բացում, որ մեր կողմից հարգված լայնածավալ jeep մեքենաները կարողանան անցնեն: Բայց այդ ամբողջ նախաձեռնությունը թղթի վրա ձևակերպվելու է որպես ստրատեգիկ «հակահրդեհային» նպատակներով ճանապարհի կառուցում: Այս նախաձեռնությունն ունի «շատ երկար ոտքեր», և լավ մտացված պլան: Մի մոռացեք որ սա ԱՐԳԵԼՈՑ է: Սյս նախաձեռնությունը կլինի Խոսրով արգելոցի բնաջնջման սկիզբը, քանի որ դրանից հետո «իրենք» պլանավորում են ճանապարհ կառուցել դեպի այլ, ավելի խորը գտնվող հուշարձաններ, որոնք իբր կարիք  ունեն վերականգնման (չնայած որ ՀՀ տարածքում հազարավոր այդպիսի հուշարձաններ կան` ավելի վատ ողբալի վիճակում գտնվող, բայց ոչ մեկի ուշադրության կենտրոնում չեն): Իսկ այդ հուշարձանների վերականգման հետ մեկ տեղ կլինի նոր ինֆրաստրուկուրայի զարգացում բոլոր իր հետևանքներով: Եւ մի օր շատ սահուն կերպով կպարզվի, որ Գիլանում անհասկանալի նպատակներով գոյացած ռեստորանի՞, սրճարանի՞, գիտ, կենտրոնի՞ կառուցումը պետք կլինի ավարտել` այդ ամենը աշխատացնելու նպատակով: Ահա հիմնական սցենարը»:

Հուլիս 04, 2012 at 15:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր