«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԸ ԵՎ ԷԿՈԼՈԳՆԵՐԻ «ՇՈՈՒՆ»

«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԸ ԵՎ ԷԿՈԼՈԳՆԵՐԻ «ՇՈՈՒՆ»

Վալերիա Զախարյան, «Նովոյե Վրեմիա»

«Եկեք շոու չսարքենք», այս արտահայտությամբ հանդես եկավ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը Էկոլոգիական կազմակերպությունների դաշինքի հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Էկոլոգների «շոուն» պայմանավորված էր բնության վրա բնապահպանական գերատեսչության չինովնիկների հարձակմամբ, որի զոհն այս անգամ դարձել է «Ջրվեժ» անտառապարկը:

Նույնիսկ էներգետիկ ճգնաժամի տարիներին, երբ ողջ Հայաստանի տարածքում ծառեր էին կտրում, և բացառություն չդարձավ նաև ակադեմիական Բուսաբանական այգին (ի դեպ, այդ տարիներին այն գլխավորում էր վերոնշյալ Արտաշես Զիրոյանը), որտեղ հատվեցին մինչև 30 հազար արժեքավոր ծառատեսակներ, «Ջրվեժ» անտառապարկը հնարավոր եղավ փրկել զգալի կորստից:

Սակայն այն, ինչ հաջողվեց պահպանել նույնիսկ պատերազմի դժվարին տարիներին, չի հաջողվում (համենայն դեպս առայժմ) պահպանել խաղաղ տարիներին: 2009թ. հունիսի 18-ին կառավարությունը որոշում կայացրեց, որը տառացիորեն ցնցեց բոլոր նրանց, ում  համար միևնույնը չէ երկրի ամենալավ անտառապարկերից մեկի ճակատագիրը, որն անմիջականորեն գտնվում է մայրաքաղաքի հարևանությամբ: Այդ որոշման համաձայն` անտառապարկից օտարվում է 20 հա տարածք և փաստացիորեն տրամադրվում է Ողջաբերդ համայնքին:  

«Բարեկամության պարկ»-ը  ստեղծողների մտահաղցմամբ այդ տարածքը խորհրդանշում էր Ղրիմը: Եվ դրա համար այս տարածքում աճեցվել է ղրիմյան հրաշալի սոճին, իսկ ողջ զանգվածը հրաշալի փշատերև անտառ է, պարկի գլխավոր «озонизатор»-ը, որը  կլոր տարի թթվածնով է հագեցնում Երևանին հարակից համայնքները: 
Ի դեպ, բնապահպանական գերատեսչության ներկայացմամբ այն նվաստացուցիչ կերպով անվանվում է գրեթե «լքված աղբավայր»:

Ընդ որում, չար լեզուներն ասում են, որ «աղբվայր»-ի հետ մեկտեղ Ողջաբերդի համայնքապետը արժեքավոր ցուցումներ է ստացել, թե ինչպես այն տնօրինի, երբ աղմուկը հանդարտվի:

Ժամանակին չստացվեց պաշտպանել Խոսրովի արգելոցը, «շրջափակումից» փրկել Սևանի ափերը, պաշտպանել Թեղուտը: Չինովնիկների և օլիգարխների տանդեմը անխորտակելի պատ է: «Ջրվեժ» անտառապարկի կենտրոնում ավելի քան 30 հա տարածք արդեն իսկ վարձակալության է տրված մի խոշոր ձեռնարկատիրոջ, որը չինովնիկների հավաստիացմամբ այնտեղ «հրաշալի բնապահպանական» ծրագիր է իրականացնում: Եվս 30 հա վարձակալել է մեկ այլ օլիգարխ, որն այդ հողերի մի մասը հասցրել է ենթավարձակլության տալ: Անտառապարկի փորձառու աշխատակիցները չեն բացառում, որ ժամանակի հետ այդ բոլոր հողերը կսեփականաշնորհվեն: Եվ միայն Աստված գիտի, թե դրանք ինչպես կօգտագործվեն նոր տերերի կողմից: Երևանի «թոքերը» հեշտությամբ կարող են վերածվել հերթական «մայրաքաղաքային որովայնի»` «արգելոցային» անտառապարկի գեղեցիկ կանաչապատ շրջապատով շինությունների ցանցի:

Նախարար Արամ Հարությունյանը, որպես նախարարների կաբինետի անդամ, որպես քաղաքական անձ, անձնական պատասխանատվություն է կրում այդ որոշման համար, և նա պարտավոր է հասնել այդ որոշման վերանայմանը` հայտարարեցին էկոլոգների դաշինքի անդամները:

Մենք հույս ունենք, որ, գիտակցելով էկոլոգների և ողջ հասարակայնության ահազանգի իրական պատճառները, կառավարությունը կվերանայի իր որոշումը և դրանով կփրկի «Ջրվեժ» անտառապարկը:

Հոկտեմբեր 05, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր