

Ռուբեն Գրդձելյան, «Գոլոս Արմենիի»
Որոշ մարդիկ լուծում են իրենց ֆինանսական բարեկեցության հարցերը երևանցիների հաշվին
Օգոստոսին «Գոլոս Արմենիի»-ում տպագրվեզ նյութ «Ջրվեժ» անտառապարկի մասին, որից, կառավարական որոշման համաձայն, օտարվել է 20 հեկտարնոց մի կտոր: Տարածքը, որը մասնակիորեն պատված է սոճու արհեստական անտառով, կառավարությանը ներկայացվել է որպես աղբանոց, որտեղ տեղի են ունենում սողանքային ակտիվ գործընթացներ: Սակայն մենք համոզվեցինք հակառակում, արհեստական անտառի շնորհիվ, որը հոգատարությամբ ջրվում է անտառապարկի աշխատակիցների կողմից, այստեղ սողանքներ չկան, իսկ տարածքը մշտապես մաքրվում է:
«ԷկոԼուր» կազմակերպության հարցմանն արձագանքեց բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը: Իդեպ, հենց նրա տեղակալ Աշոտ Ավալյանն էր գլխավորում «Արգելոցապարկային համալիր» կազմակերպությունը, երբ քարտեզագրման արդյունքում 20 անտառային հեկտար ստացավ նոր տեր:… «Ջրվեժ» անտառապարկը մինչև քարտեզագրումը կազմում էր 400 հա, որն, ըստ էության, չի փոխվել, քանի որ անտառապարկին են միացվել «կենսաբազմազանության տեսակետից այլ արժեքավոր տարածքներ»,- ասվում է բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի հաղորդագրության մեջ: Թե ինչ «արժեքավոր տարածքներ» են դրանք, կարելի է համոզվել մեր կողմից կատարված լուսանկարների միջոցով` անապատային, կավային հող: իսկ 20 հեկտարանոց օտարված տարածքին, կրկնվենք, մի քանի մետրանոց, շքեղ սոճիների շնորհիվ սողանքային գործընթացները չեն հասել:
Այսպիսով, դժվար է չհամաձայնվել անտառապարկի աշխատակիցների հետ, ովքեր պնդում են, որ այդ կտորն իրենցից վերցրել են ամառանոցի համար: Անտառապարկը, որը կոչված է պաշտպանելու փոշու մեջ խեղդվող շիկացած Երևանը, վերածվում է ամառանոցի: Ինչ-որ մեկը օգտվելու է այդ գեղեցկությունից և առողջ մթնոլորտից մի միլիոն երևանցիների հաշվին:
Իդեպ, Երևանի մասին: Օրերս Սպառողների ասոցիացիան անմեղ փորձ էր կատարել` իշխանությունների ուշադրությունը հրավիրելու մայարաքաղաքի էկոլոգիայի վրա: Ասոցիացիայի կողմից կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսին, որը ներկայացնում էր Երևանի էկոլոգիական ծանր վիճակը, այս գործի համար իրականում պատասխանատու չինովնիկներից եկավ միայն քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր ներկայացնել քաղաքի կանաչ գոտիները շինարարության համար բռնագրավելու թեման, անճաշակ շինությունների հաշվին քաղաքի տեսքի աղավաղումը, ինչպես նաև քաղաքացիների անվտանգությունը խաթարող շինարարությունը: Ցուցահանդեսում հավաքված շատ լուսանկարներ ֆիքսում էին խնդրի նշանակությունը:
Օրերս «Գոլոս Արմենիի»-ի թղթակիցը լուսանկարել էր փոս Օղակաձև այգու տարածքում` Խանջյան-Վարդանանց փողոցների խաչմերուկի մոտակայքի նոր շինության մոտ: Ընդ որում ակնհայտ է, որ այստեդ կտրվել են որոշակի քանակությամբ ծառեր, իսկ փոսին հարակից ծառերը կիսաչորացած վիճակում էին: Հավանաբար ջանացել էին. Ծառերը ջրել էին ժավելով կամ սոլյարային յուղով: Այնպես որ նրանք երկար չեն ապրի: Բացի այդ այստեղ առկա արմատուրան վկայում է այն մասին, որ ապագա շինության հիմքը կապիտալ է լինեու` ունակ պահելու ոչ մեկ հարկ:
Խնդիրն այն է, որ հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն իրենց ֆինանսական բարեկեցության հարցը լուծել մեր ֆիզիկական և հոգեկան առողջության հաշվին: Սա քար է նետում մեր մայրաքաղաքային և հանրապետական իշխանությունների բանջարանոցը: Եվ այստեղնոր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պնդումն այն մասին, որ «դա ինձանից առաջ է եղել», տեղին չէ: Ի տարբերություն նախկինի, մենք այսօր ունենք ընտրովի քաղաքական իշխանություն, որն ուղղակիորեն պատասխանատու է քաղաքային ողջ տնտեսության համար և որը քաղաքային խորհուրդի որոշմամբ կարող է չեղյալ հայտարարել «նախորդների»` քաղաքին և նրա բնակչությանը պատկանող այս կամ այն հողակտորը սեփականացնելու մասին ցանկացած որոշումը: Նորընտիր քաղաքապետը, իդեպ, ոչ հին անցյալում Կենտրոնի համայնքապետը, կարող էր հաստատել իր լեգիտիմությունը հասարակական խնդիրների` քաղաքացիների առողջությունը պահպանելու նկատմամբ պատասխանատու, անկախ, վճռական մոտեցումներ ցուցաբերելու շնորհիվ:
Սեպտեմբեր 10, 2009
