

Հետք
Պրն Ջ.Յ. Ջոնսը գարնանը հսկա բեզոարյան այծ է որսացել Հայաստանում: Նրա նկարը տեղադրված է «Որսորդություն Եվրոպայում»` www.huntineurope.com կայքում: «Որսորդությունը Հայաստանում» խորագրի ներքո կայքն առաջարկում է ողջ տարվա ընթացքում, և հատկապես մարտ-նոյեմբեր ժամանակահատվածում, բեզոարյան այծերի և մուֆլոնների որս:
Ըստ աղբյուրի` բեզոարյան այծերի որս երկու շրջաններում է կազմակերպվում: Այդ շրջանները Հայաստանում համարվում են ամենալավը որսի համար` Եղեգիսի կիրճում, որտեղ կարելի է որս անել նաև ձմռանը, ինչպես նաև Ուրցասարի լանջին: Այծորսն իրականացվում է զառիվեր ժայռերում` Երևանից մոտ 120 կմ հեռավորությամբ:
Հոկտեմբեր 22, 2009
