

Եկատերինա Կուրմիշեւա, http://www.geo.ru/ekologiya/plavniki-v-opasnosti
Դելֆինների պահպանության հոնկոնգյան միությունը պահանջում է անմիջապես միջոցառումներ ձեռնարկել երկրում շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ, որպեսզի փրկեն փոքրաքանակ յուրահատուկ չինական սպիտակ դելֆիններին: Ծնվելիս կաթնասուններն ունենում են բաց մոխրագույն գույն, սակայն տարիքի հետ ձեռք են բերում վարդագույն երանգ, դրա համար նրանց հաճախ անվանում են վարդագույն դելֆիններ:
Երկու շաբաթ առաջ էկոլոգները նկատեցին դելֆինների խումբ, որոնք օգնում էին էգ դելֆիններից մեկին մակերեսին պահել մեռած դելֆինի ձագի: Տեսանյութն ընկավ համացանց եւ մտահոգություն առաջացրեց տեսակի պահպանության կապակցությամբ: Փորձագետները 99 տոկոսով վստահ են, որ դելֆինը սատկել է մոր կաթում առկա թույներից, որոնք կուտակվել են ջրի աղտոտման պատճառով:
Կաթնասունների անկման մյուս պատճառը նավարկությունների աճն է եւ տուրիստների ավելորդ ուշադրությունը: Էկոլոգներն առաջարկում են հատուկ տուրիստական երթուղիներ մտցնել, որոնք դելֆինների բնադրավայրերի մոտով չեն անցնի: Անհնար է կենդանիներին արհեստական պայմաններում պաշտպանել: Այս էակներին դժվար է սովորեցնել, նրանք հաճախ են հիվանդանում:
Չինական սպիտակ դելֆիններն արդեն Միջազգային կարմիր գրքի ցուցակներում են հիշատակվում՝ որպես անհետացմանը մոտ տեսակ: Նրանց քանակը Հոնկոնգից Մակաո ընկած ջրերում հաշվվում է 2500 հատ: Ընդ որում Հոնկոնգի մոտ կենդանիների թիվը 2013թ. կազմել է 158: 2011թ. այդ թիվը հասել է 78-ի:
Լուսանկարը՝ Shutterstock
Հուլիս 08, 2013 at 14:13
